Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր մոտ խի վատ ա՞ վիճակը». Մհեր Սեդրակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b59e26dad37b2245c8d47bcb574901ae

Յանուկովիչի հեռանալուց հետո ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի տրամադրությունը բարձրացել է, արդեն երգում է. «Հեռանա՜լ, ուզում եմ բայց չեմ կարող...»: Պատգամավորը կարծում է, որ Վիկտոր Յանուկովիչը խաբել է իր ժողովրդին` ինչ էր խոստանում եւ ինչ պարզվեց ամենավերջում. «Պայմանների խախտում ա եղել, ժողովուրդը նախագահ է ընտրել, պարզվել ա՝ նախագան ոսկե ունիտազներից ա օգտվել»: Հայաստանի ժողովուրդն էլ կարող է նույն ձեւով վարվել իր ղեկավարի հետ, եթե, պարզվի, որ վերջինիս զուգարանի ունիտազը նույնպես ոսկուց է. «Հայ ժողովուրդը նույնպիսի ժողովուրդ է, ինչպես Ուկրաինայում»: «Կարեւորը, որ ինչ լինում է, լինի ժողովրդի սրտով»,- ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանն է ասում՝ անդրադառնալով Յուլիա Տիմոշենկոյի աչքալուսանքին, ըստ որի՝ հետխորհրդային բոլոր երկրներն էլ ազատվելու են իրենց դիկտատորներից. «Եթե դիկտատորներից ազատվում են, ուրեմն լավ ա»: Երբ Ուկրաինայում նախագահը փախչում էր ժողովրդի դատաստանից, ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանն իր բառերով քաղաքում չէր, չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ, եւ ինչ նմանություններ կան Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ. «Մեր մոտ խի վատ ա՞ վիճակը»: Վերջինիս համար անսպասելի չէր, որ Յանուկովիչի կուսակիցները նրան մեղադրեցին ուկրաինացի ժողովրդի շահերը դավաճանելու եւ արյունահեղություն սարքելու մեջ. «Ըտենց ա լինում ընդհանրապես, էն որ ասում ա՝ էշը ընկնում ա, դանակավորը շատանում ա, հիմա Յանուկովիչինն ա»: «Գիտե՞ք ինչ կա»,-հանրապետականների առնետավազքի առիթով անընդհատ հակադարձում էր հանրապետական Վարդան Այվազյանը. «Հալվա ասելուց ոչ բերաններս է քաղցրանում, ոչ էլ դառնանում է»: Եթե Հայաստանում ստեղծվի նույն իրավիճակը, ինչ Ուկրաինայում, պարոն Այվազյանը չի կարծում, որ փողոց դուրս եկած ժողովուրդն աջ ու ձախ հանրապետական կփնտրի, որ ծեծի. «Մարդուն ծեծում են իր արարքների համար: Ես չեմ էլ վախենում իմ արարքների համար»: Իսկ միգուցե հանրապետականը հեռանա՞ քաղաքական թատերաբեմից՝ դրանով կանխելով հնարավոր բռնությունները: Հովհաննես Սահակյանն ասում է, որ իրականում լրագրողներն են փողի դիմաց գրգռում եւ սրում իրավիճակը. «Բազում խնդիրներ ունենք, լուսաբանումը եւ ներկայացնելը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քանց թե բուն խնդիրը»: Ի դեպ, Հովհաննես Սահակյանն այն հանրապետականներից է, որն իրեն պատասխանատու է համարում Սերժ Սարգսյանի քաղաքական քայլերի համար, ինքը իր նախագահին մենակ չի թողնի. «Թռնողներն այլ տեղ են, մենք չենք թռնում»: