Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ հարցեր են հետաքրքրում ՀՀ քաղաքացուն (տեսանյութ)

Քաղաքականություն
5dd470c656dc91e74de635028aea112a

Յուրաքանչյուր քաղաքացու այսօր 3 հարց է հետաքրքրում՝ ինչպե՞ս է ձեւավորվել գազի սակագինը, ո՞նց է հավաքվել 300 միլիոն ԱՄՆ դոլար պարտքը եւ գազի գնի 20 տոկոս տարբերությունը։ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ այսօր պետք է բացվեն գաղտնիքները, եւ պետական գաղտնիք այստեղ չկա, ուստի գազի հարցով հանձնաժողովի նիստերը դռնբաց պետք է անցկացվեն։ Նա հիշեցրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանից եւ էներգետիկայի նախարար Արմեն Մարտիրոսյանից մեկ ու կես տարի փաստաթղթեր է ուզել, սակայն հրաժարվել են տրամադրել։ «Դավիթ ջան, էլի չեն բերելու։ Փակի դեպքում ճնշելու են, իսկ բացի դեպքում բերելու են, դրա համար էլ Էդմոնին չեք ցանկանում ընդգրկել հանձնաժողովում»,- նշեց Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ հանձնաժողովի գաղտնիության խնդիր չկա։ «Բացը երբեք վնաս չի տալու, դուք ցանկանում եք մեզ քաշել ուրիշ տեղ, բայց մենք չենք գնա»,- հավաստիացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը։ Իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ առաջարկեց հանձնաժողովի նախագահի լիազորությունները զիջել ընդդիմությանը։