Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջին անգամ դրված է ՀՀԿ-ական մեծամասնության վտանգը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ab321682ba76e2ad38d1bbd1dc3b69c4

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար հասկանալի է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատճառաբանությունը, թե 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պետք է անվտանգության միջոցառումներ անցկացվեն` պաշտպանվածությունը բարձրացնելու համար: Լեւոն Զուրաբյանի խոսքերը վերաբերում էին ԱԺ բոլոր միջանցնքներում ու խմբակցություններում տեսախցիկների տեղադրմանը: «Խնդիրն այն է, որ հոկտեմբերի 27-ից հետո անցել է 15 տարի: Ուրեմն պետք է լինի մեկ այլ պատճառ, թե ինչու է հենց հիմա անցկացվում այդ միջոցառումը: Կարծում եմ` պատճառն այն է, որ առաջին անգամ դրված է ՀՀԿ-ական մեծամասնության վտանգը: Այդ պրոցեսը գնում է, եւ իրենք շատ լավ հասկանում են դա, հիմա իրենց նպատակն է վերահսկողություն հաստատել ՀՀԿ մեծամասնության պատգամավորների նկատմամբ, որ լրիվ վերահսկեն իրենց շարժուձեւը, մասնավորապես մոնիտորինգի ենթարկեն նրանց կոնտակտները ընդդիմության հետ»,- նկատեց Լեւոն Զուրաբյանը: