A
A
«Դեմ եմ»-ի անդամները ներկա կլինեն Մարտի 1-ի հանրահավաքին
Մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին կմասնակցեն նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: «Ա1+» -ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը փոխանցեց, որ իրենք ներկա կլինեն հանրահավաքին, սակայն առանց պաստառների և ելույթ չեն ունենա. «Այդ օրը մեզ համար սգո օր է, և մենք ներկա կլինենք ոչ թե նախաձեռնության անունից, այլ որպես քաղաքացիներ»: Հիշեցնենք, որ, այսուամենայնիվ, ՀԱԿ հանրահավաքի օրակարգում Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմներից, երկրի արտաքին խնդիրներից, գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի գնի հարցերից բացի, ներառված է նաև Կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարի հարցը: