Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն պայման է դնում (տեսանյութ)

Քաղաքականություն
cfe2093829eef78e148ba47e159bf4ff

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ համաձայն չէ Դավիթ Հարությունյանի այն հայտարարության հետ, թե ընդդիմության առաջարկած «Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը հավասարակշռված չէր. «Պետք չէ ներկայացնել այնպես, որ իբր ձեր առաջարկածը զտարյուն մտահոգություն է»: Տիկին Զոհրաբյանին չի գոհացրել նաեւ այն, որ հանձնաժողովի աշխատանքների մասին վերջնական եզրակացություն ներկայացնելու ժամկետ սահմանվել է նոյեմբերը. «Մենք առաջարկում ենք գոնե մինչեւ մայիս՝ մինչեւ այս նստաշրջանի ավարտ: Ուզում եմ ասել, որ մեր խմբակցության քվեարկությունը մեծապես կախված է լինելու այդ որոշումից՝ ընդունելի՞ է մեր տարբերակը, թե ոչ»: Հիմնական զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նախ նկատեց, որ իր ասածը հավասարակշիռ լինելու պահով վերաբերում էր ոչ թե ընդդիմության ներկայացրած նմանատիպ նախագծին, այլ մեխանիզմին: Ինչ վերաբերում է եզրակացության վերջնաժամկետներին, ապա պարոն Հարությունյանը նկատեց. «Ես ասել եմ՝ կարող է մինչեւ այս նստաշրջանի ավարտ, քանի որ ուզում եմ լսել բոլորի կարծիքը, վերջում ես կներկայացնեմ այն տարբերակը, որը կդրվի քվեարկության»: