Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրում. ընդվզում

Քաղաքականություն
աժ2

Արդեն մի շաբաթ է` ԱԺ աշխատասենյակներում լարեր են անցկացնում ու տեսախցիկներ տեղադրում: Այս հանգամանքը մտահոգել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, որն այսօր հարց ուղղելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հետաքրքրվեց. «Ուզում եմ ասել, որ այն, ինչ ասում ենք աշխատասենյակում, նույնը ասում ենք նաեւ դահլիճում, հրապարակներում: Երևի ձեր թիմի վերահսկողության համար է: Եկեք այսպես անենք, էդ նկարահանող սարքը, ժուչոկը տվեք ինձ, ես հանգիստ կասեմ` ուր եմ գնում, ինչ եմ անում. ես չեմ կարծում, թե ԱԺ-ն էդքան տոտալ վերահսկողության խնդիր ունի»: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ դա ընդամենը անվտանգության խնդիր է. «Ես չգիտեմ` միգուցե ձեր ժամանակ այդպես է եղել, որ ժուչոկներ են դրել, սակայն մենք այդ խնդիրը չունենք»: