«Վիլնյուսից հետո գուցե նոր ալիք բարձրանա» (տեսանյութ)
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի հասկանում ՌԴ իշխանություններին. «Մինչ այս Եվրամիությունն ու Մաքսային միությունը դիտարկվում էին որպես տեխնիկական –տնտեսական գործընթաց, նույնիսկ ՌԴ-ի կողմից, քանի որ ռուսական կողմը հստակ գիտեր, որ Հայաստանը 4 տարի շարունակ ճանապարհներ էր հարթում դեպի Եվրոպա: Չեմ հասկանում՝ ինչ խորհուրդներ տվեցին Պուտինին, ինչ բանակցություններ եղան Կրեմլում, որ Պուտինը տնտեսականից անցավ աշխարհաքաղաքականի: Եվ եղավ այն, ինչ եղավ սեպտեմբերի 3-ին հայկական կողմից, իսկ Յանուկովիչը վերջին պահին հրաժարվեց ասոցացման պայմանագրից»: Ուկրաինայի ներքաղաքական զարգացումներից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը և Ուկրաինան դեռևս չեն կորցրել հնարավորությունը շարունակել բանակցությունները ԵՄ ասոցացման պայմանագրի շուրջ: Սակայն հնարավոր է, որ Ռուսաստանը ուկրաինական գրեթե քաղաքացիական պատերազմից հետո ոչ թե դասեր քաղի, այլ ընդհակառակը. «Վախենալով այսպես կոչված դոմինոյի Էֆեկտից՝ փորձի կամ արագացնել, կամ ավելի ուժեղ ճնշմամբ փորձի զարգացնել ՄՄ գործընթացը ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլև Բելառուսի և Ղազախստանի դեպքում, որոնք որ արդեն հանդիսանում են ՄՄ-ի հիմնադիր երկրները»: Բանախոսը համոզված է՝ ԵՄ-ն չի դադարում համագործակցության եզրեր գտնել Կովկասի հետ. «Թվում է, թե ԵՄ ինտեգրումը Հարավային Կովկասի և Հայաստանի հետ նոր թափ է առել, կարծես Վիլնյուսից հետո ոչ թե վերջացել է, այլ ընդհատվել է: Այս պահին գուցե նոր ալիք բարձրանա»: