Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանը կմեկնի ՌԴ

Պաշտոնական
046f6993fb12bd12f9f7eb5913fa0593

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը: Վարչապետը ներկա կլինի նաև ձմեռային Oլիմպիական խաղերի փակման արարողությանը: