Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կառավարություն՝ առանց ԱԺ նոր ընտրությունների

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

Նոր կառավարությունը հնարավոր է ձեւավորել նաեւ առանց Ազգային ժողովի նոր ընտրությունների։ Ըստ դաշնակցական Արմեն Ռուստամյանի՝ մեր Սահմանադրությունը նման բան նախատեսում է. «Ինչու՞ ա դա նախատեսված՝ որպեսզի հնարավորություն տանք քննադատություններով, փոքրամասնությունների տեսակետը ներկայացնելով նոր կառավարությունն էդ փոխվող կառավարությունը նույնը չլինի, էն ինչ որ քննադատության թիրախ դարձած կառավարությունն ա եղել»։ Արմեն Ռուստամյանը չի խոսում ընդդիմադիր ուժերի միջոցով ձեւավորվող կառավարության մասին, նա ասում է, որ պետք է լսվի ընդդիմադիր կողմի տեսակետը եւ հաշվի առնվի։ Արմեն Ռուստամյանն ուրախ է, որ այսօր ընդդիմադիր ուժերը համախմբվել են Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու համար, վաղուց այսպիսի բան չէր եղել։ Ըստ նրա, այս շարժումը հասարակությանն էլ հույս կտա, որ երկիրը չլքի. «Մենք սա չենք ուղղել իշխանության էն ներկայացուցիչներին, որոնց համար ասես, թե չասես, մեկ է։ Մեր հույսը բացարձակապես դրա հետ կապված չէ։ Բայց մենք էս ամեն քննարկման արդյունքը տեսնում ենք դրական։ Իրենք չեն տեսնում։ Իրենց համար արդյունքը միայն իրենց հեռացնելն ա»։ Ըստ Ռուբեն Հակոբյանի, ճիշտ կլինի, որ նոր կառավարությունը ձեւավորվի հենց նոր Ազգային Ժողովի արդյունքում։ Եվ ոչ միայն կառավարությունը։ «Ժառանգությունն» օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանափոխություն է ուզում. «Պետության սիմվոլներ, պետականություն, ըստ էության, այլեւս չեն գործում»։ Պարոն Հակոբյանը նկատում է, որ իշխանությունը շրջանցեց Ազգային ժողովին գազի նոր գին սահմանելիս, կառավարության կառույցներն արհամարհում են Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի մասին։ Այնպես որ, միայն կառավարության հրաժարականը պահանջել ճիշտ չէ. «Մի ուժը գտնում է, որ այս պահին պետք է կառավարության հրաժարականը պահանջել, մեկը գտնում է, որ պետք է ամբողջական հրաժարական պահանջել»։ Ոչ իշխանական քաղաքական ուժերը դեռեւս բանակցում են, արդեն կան ակնարկներ, որ բանակցությունների հաջողությանը խանգարում են իշխանափոխության տարբերակների շուրջ հաջողության չհասնելը։ Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ «Բարձրացվում են տարբեր տեսակի հարցեր եւ բոլոր ուժերն էլ փորձում են ամեն ինչ անել, որ մենք կարողանանք համաձայնեցնել մեր դիրքորոշումները եւ ընդհանուր նախաձեռնություններով հանդես գալ»։