Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ դեպի Ուկրաինայի դեսպանատուն (տեսանյութ)

Քաղաքականություն
5akcia1

«Հաղթանակ» զբոսայգու մոտից քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ, իրավապաշտպաններ, պարզապես քաղաքացիներ երթով շարժվում են դեպի Ուկրաինայի դեսպանատուն՝ սատարելու Կիեւում բողոքի դուրս եկած ժողովրդին եւ կոչ անելու՝ դադարեցնել բռնությունները, որ կիրառվում են իշխանությունների կողմից։ Աննա Նիկողոսյանը 2 ամիս եղել է Կիեւում, եւ հպարտությամբ է խոսում Ուկրաինայում ձեւավորված հզոր քաղաքացիական հասարակության մասին. «Քաղաքացիական ակտիվությունն ազգություն չի ճանաչում, եւ իմ կարծիքով մեր քաղաքացիներն էլ կարող են հաջողության հասնել, եթե համախմբվեն»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ Կիեւի իշխանությունները բռնություն են կիրառում, որովհետեւ անպատժելիության նախադեպ կա, եւ հիշում է ՀՀ-ում Մարտի 1-ի դեպքերը։ Նա կոչ է անում Եվրոպային՝ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների հանդեպ։