Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում հնարավոր է սահմանափակվի ԶԼՄ-ների աշխատանքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
նունե

«Կիեւում դրությունն այնպես է լարվել, որ հնարավոր է՝ ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակվի։ Իսկ եթե Ուկրաինայում արտակարգ դրություն մտցվի, շատ լուրջ սահմանափակումներ կլինեն»,- անդրադառնալով այսօր Կիեւի իրադարձությունների լուսաբանմանը տեղական եւ միջազգային ԶԼՄ-ների կողմից` «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանը։ Միաժամանակ, տիկին Սարգսյանը կարծում է, որ համացանցի այսօրվա լայն հնարավորությունների դեպքում հնարավոր կլինի ինչ-որ կերպ տեղեկացնել Ուկրաինայում զարգացող իրադարձությունների մասին։ Կենտրոնի տնօրենը չցանկացավ զուգահեռներ տանել Հայաստանում Մարտի 1-ի դեպքերի եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց լուսաբանման միջեւ. «Ժամանակները տարբեր են։ Մայդանի ամբողջ պրոցեսի ժամանակահատվածն այլ է։ Ես կարծում եմ, որ ավելի դժվար կանցնի Ուկրաինայում, քան եղել է Հայաստանում»։