Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանի նկատմամբ քննչական գործողություն չի կատարվել

Քաղաքականություն
43c1ca7411765a0d1982141df072ad63

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դեկտեմբերի 28-ից հետո որեւէ քննչական գործողություն չի կատարվել։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, հենց այդ ժամանակ էլ երկու ամսով երկարացվել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը։ Սակայն քննիչը առաջիկա օրերին պատրաստվում է այցելել Շանթ Հարությունյանին։ Պաշտպան Ինեսա Պետրոսյանը ենթադրում է, որ հենց այդ ժամանակ էլ քննչական գործողություններ կկատարվեն։ Շանթ Հարությունյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նրա առողջական վիճակը նորմալ է։ Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ բուժումը շարունակվում է։ Հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ից կալանավորված է։ Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Ի դեպ, փետրվարի 28-ին լրանում է Շանթ Հարությունյանին կալանքի տակ պահելու 4 ամիսը եւ ենթադրվում է, որ խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամսով կերկարացվի։