A
A
Երգն էլ չօգնեց Ջամայկայի օլիմպիականներին (տեսանյութ)
Ջամայկայում մեծ խանդավառություն է առաջացրել այն փաստը, որ իրենց բոբսլեյիստները 12 տարի անց կրկին մասնակցում են ձմեռային օլիմպիական խաղերին: Մարզիկներին ոգեւորելու համար ջամայկացիները հատուկ երգ են պատրաստել: Այդ տեսահոլովակով տեղի բոբսլեյիստները շրջանցում են մրցակիցներից մեկին, սակայն Սոչիի օլիմպիական խաղերում Ջամայկայի երկյակը զբաղեցրել է վերջին տեղը եւ չի կարողացել կրկնել տեսահոլովակի հաջողությունը: Հարկ է նշել, որ ջամայկացի մարզիկները 2014 թվականի օլիմպիական խաղերին մասնակցում են Միջազգային օլիմպիական կոմիտեի հրավերքով: