Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կպայքարի 237 շախմատիստ

Սպորտ
sport-chess-evro

Երեւանում կայանալիք Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունում հանդես կգան 26 երկրների 237 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 124 գրոսմայստեր: Հայաստանը հայտավորել է 59 շախմատիստ: Նրանց թվում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Ավետիք Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռաֆայել Ա. Վահանյանը, Աշոտ Անաստասյանը, Հովհաննես Գաբուզյանը, հանրապետության չեմպիոն Տիգրան Քոթանջյանը եւ այլք: Տղամարդկանց հետ կմրցեն նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Աննա Հայրապետյանը, Մարիա Գեւորգյանը, Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանը: Մասնակիցների թվով երկրորդ տեղում Ռուսաստանն է` 54 շախմատիստ: Մեկական ներկայացուցիչ ունեն Լատվիան ու Ֆինլանդիան: Հիշեցնենք, որ 2014 թ Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունը մեկնարկելու է մարտի 3-ին, իսկ ավարտվելու է 14-ին: