Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու վագոն-տնակներում կյանքն անտանելի է դառնում (տեսանյութ)

Հասարակություն
shirak2

Գյումրիում արդեն քառորդ դար թիթեղյա վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ապրելը վերածվում է մի իսկական գոյամարտի, հատկապես Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռան ամիսներին: Առավել ևս, երբ համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է: Ներկայացվող տեսանյութը մի շարք անապահով ընտանիքների ապրելակերպի և նրանց «Շիրակ կենտրոնի» կողմից մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկօրյա ձեռնարկի մասին է: