A
A
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ նոր լուսավորությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ: Այժմ արդեն եկեղեցին իր ողջ հմայքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է նաև գիշերային ժամերին: Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն