A
A
Դահուկորդներին կառաջնորդի Սերգեյ Միքայելյանը
Հայաստանի դահուկորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն այսօր Սոչիի օլիմպիական խաղերում ուժերը կփորձեն 15 կմ դասական ոճով դահուկավազքում: Մրցավազքը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:00-ին: Ի դեպ, առաջինը կմեկնարկի մեր Սերգեյ Միքայելյանը: Դա նշանակում է, որ մյուս մասնակիցները առաջնորդվելու են հենց նրա ցույց տված արդյունքով: Արթուր Եղոյանին բաժին է հասել 76-րդ մեկնարկային համարը: Նա մրցուղի կելնի ժամը 14:38-ին: