Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կքննարկվի ՀՀ-ի հետ հաղորդակցության լեզվի հարցը. Ազատություն

Քաղաքականություն
rusastan

Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի կարծիքով` Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացում հրատապ խնդիրներից մեկը տեղեկատվական գործակցությունն է: Չորեքշաբթի օրը Բելառուսում, Նովոպոլոցկում տեղի ունեցած նիստին հաջորդած ասուլիսում նա ասել է, թե իրեն ամենաշատը մտահոգում է տեղեկատվության փոխանակման խնդիրը: «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը», - պարզաբանել է նա՝ հավելելով, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»: «Շատ բան պետք է նորից յուրացնել», - հավելել է Բելյանինովը: Նրա խոսքերով՝ Հայաստանը «բաց սրտով» աշխատում է Մաքսային միության ապագա գործընկերների հետ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Անդրեյ Բելյանինովը նաև ասել է, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու խիստ ժամկետներ են սահմանված, ենթադրվում է, որ կես տարվա մեջ գործընթացը պետք է առավելագույնը մոտեցնել ավարտին: Ավելին՝ այստեղ