Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է կոմունիստներին

Պաշտոնական
130214-KomunistakanKusakcutyun-Info

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության մի խումբ անդամների` կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ: Նախագահ Սահակյանը կարեւորել է արտախորհրդարանական ուժերի հետ մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների քննարկումը` նշելով, որ այն օգտակար է դրանց արդյունավետ լուծման եւ քաղաքական կուլտուրայի հետեւողական զարգացման համար: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ