Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ պատգամավորը պայքարում է գազի բարձր գնի դեմ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c544117283bf870273be73edd14bb882

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն Ազգային ժողովում բազմիցս բարձրացրել է Արցախի գազալցակայաններում գազի գնի բարձր լինելու հարցը: Պատգամավորը համարում է, որ թեև թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն արցախյան վարորդներին վաճառվում է ավելի թանկ և անորակ գազ: Հայաստանի հետ համեմատած՝ գազը կրկնակի թանկ է ստացվում: Սա թանկացնում է նաև տրանսպորտը և ապրանքները: Ազգային ժողովում այս թեմայով բարձրացրած պատգամավորի հարցերին սպառիչ և հստակ պատասխաններ չեն տրվել, կառավարությունը քայլեր չի ձեռնարկել այս անօրինակ վիճակը շտկելու համար: Վ.Բադասյանը համոզված է, որ կառավարության նման կեցվածքը պայմանավորված է իշխանությանը մերձ որոշ գործարարներին հովանավորչության փաստով: Քանի որ Ազգային ժողովում ընդամենը երկու անկախ պատգամավորներ կան, ապա հնարավորություն չկա այս հարցին լուծում տալ օրենսդրական ճանապարհով: Պատգամավորը մտադիր է նախաձեռնել ստորագրահավաք՝ գազի գնի իջեցման հարցը քաղաքական օրակարգ մտցնելու նպատակով: Ակնկալվում է խնդրով մտահոգ վարորդների և բնակչության այլ խավերի ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը: Առաջիկայում Վահան Բադասյանն այս հարցի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի։