Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացուհին ոստիկանից գումար է հափշտակել

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուհի Ս. Մ.-ն և ոստիկան Ա. Վ.-ն երկու տարբեր օրերի միմյանց հետ հանդիպումներ են ունեցել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում: Առաջին հանդիպման ժամանակ Ս. Մ.-ն Ա. Վ.-ի գրպանից գաղտնի հափշտակել է գումար: Վերջիններս երկրորդ հանդիպման ժամանակ հափշտակության պատճառով ծագած վեճի ընթացքում քաշքշել են իրար և հարվածել` պատճառելով ֆիզիկական ցավ: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ