A
A
55-ամյա օլիմպիականը
2014 թ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Մեքսիկայի միակ մասնակից Ուբերտուս Ֆոն Օգենլոգեն առանց մասնակցելու արդեն ռեկորդ է սահմանել: 55-ամյա լեռնադահուկորդը օլիմպիական խաղերի ամենատարեց մարզիկն է: Ուբերտուս Ֆոն Օգենլոգեն 6-րդ անգամ է մասնակցում աշխարհի ամենագլխավոր սպորտային միջոցառմանը, ընդ որում՝ 2000 եւ 2004 թթ. խաղերին նա չէր ներկայացել միայն այն բանի համար, որ Մեքսիկայի օլիմպիական կոմիտեն հրաժարվել էր ֆինանսավորել նրան: Ի դեպ, մեքսիկացի լեռնադահուկորդը 2-րդ ամենատարեց մարզիկն է օլիմպիական խաղերի պատմության մեջ: Ռեկորդը պատկանում է շվեդացի Կառլ Ավգուստ Կրոնդլունդին, որը 58 տարեկան հասակում մասնակցել է 1924 թ. օլիմպիական խաղերի կյորլինգի մրցումներին: