Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսիջ՝ համանախագահներին ու ԱԳՆ-ին

Քաղաքականություն
մինսկ

ԱԳՆ-ի դիմաց այս պահին հավաքված են մոտ 50 երիտասարդներ, որոնք պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից՝ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ իրենց հայտարարությունները դարձնել առավել հասցեական։ «Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով մարդկային կորուստները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի»,- ասում են ՀՅԴ-ական երիտասարդները։ Երիտասարդները հավաքվել են ոչ միայն մեսիջ հաղորդելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլեւ ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի վերջիններս պահանջատեր լինեն. «Եթե իրենք չեն կարողանում լուծում տալ բանակցային գործընթացին, ուրեմն թող աշխատի Պաշտպանության նախարարությունը»։ Համանախագահները դեռ շենքի ներսում են։ Այլ մանրամասներ՝ քիչ ուշ