Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գործարքը չի բացահայտվի (տեսանյութ)

Քաղաքականություն
09c73efff8ab293b08a301b3caca1469

ԱԺ պատգամավորների 1/3-ի ներկայացրած՝ «2011թ. պետական պարտքի եւ գազի գների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով» ստեղծելու մասին նախագիծն այսօր 44 կողմ, 58 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց: Մինչ այդ, վարման կարգի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ խորհրդարանն այդպես էլ պատասխան չստացավ՝ ՌԴ-ին մեր ունեցած 300 մլն դոլար պարտքը որտեղից էր կուտակվել. «Բարեկամաբար դիմում եմ խորհրդարանական մեծամասնությանը, որոնց մեջ մարդիկ կան, որոնք կապ չունեն այս գործարքի հետ, կոչ եմ անում` կողմ քվեարկել եւ պարզենք այս գործարքը»: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2013թ. դեկտեմբերի 2-ին` ավելի հեշտ էր քաղաքական անկախությունը զիջել, քան այն, ինչ արել ենք: Կառավարությանը եւ իշխանության մյուս անդամներին պետք է ցույց տալ, որ պետականությանը պետք է պատշաճ ձեւով վերաբերվել»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ` երկու օր շարունակ իրենք միայն զազրախոսություն են լսել ու հանցագործության մեղադրանքներ. «Մենք մեր պատասխանատվության տերն ենք. այն խնդիրները, որոնք եթե առաջանան, մենք պատրաստ ենք պատասխանելու: Ես կոչ եմ անում դեմ քվեարկել»: Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարբերաբար կոչ էր անում պատգամավորներին` լուռ մնալ ու չխանգարել նիստի աշխատանքները. «Ինձ մի ստիպեք անուններ հնչեցնել. խոսելիք ունեք՝ ձեր աշխատասենյակներում խոսեք»: