Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 օր ժամանակ՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին

Քաղաքականություն
c8adf92c5885b51d9ebc62d82cd87818

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները 6 օր ժամանակ են տալիս Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` «Նաիրիտ» գործարանի վերագործարկման եւ աշխատավարձերի ուշացման հարցում հստակ պատասխաններ ներկայացնելու համար: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը: Եթե մինչ այդ պատասխաններ չտրվեն, գործարանի աշխատակիցները պատրաստվում են բողոքի երթ եւ ցույց կազմակերպել: Պարոն Ավետիսյանի խոսքերով` այս պահին բանակցություններ են ընթանում մի շարք քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն որոնք են այդ խմբակցությունները, վերջինս չցանկացավ մանրամասնել: 2010թ-ից «Նաիրիտ» գործարանն արտադրանք չի տալիս, իսկ աշխատողների մի մասն էլ ստանում է աշխատավարձի միայն 2/3-ը: Երբեմնի գերհզոր հսկան ունի 2437 աշխատող, որոնցից 1565-ը գտնվում է հարկադիր պարապուրդում: Գործարանը նրանց 15 ամսվա աշխատավարձ է պարտք: Աշխատողները աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ եւ երթեր կազմակերպելուց հետո։