A
A
Ֆեյսբուքից մինչեւ սեփական խանութ (տեսանյութ)
Հասարակ փայտն ու կաշին Սոնայի ձեռքում դառնում են յուրօրինակ զարդեր եւ պահանջված իրեր։ 21- ամյա Սոնա Պապյանն այսօր արդեն իր փոքրիկ խանութ-սրահն ունի։ Իր աշխատանքները նա մեկ տարի առաջ ներկայացրել է ֆեյսբուքում: Պատվիրատուների թվի աճը նրան հուշել է խանութ-սրահ բացելու մասին։ Խանութն արդեն գործում է կես տարի։ Տարածքը վարձակալված է։ Սոնայի խոսերով՝ ֆինանսական դժվարությունները միայն առաջին ամիսներին էին, այսօր արդեն շահույթով է աշխատում։ Մանրամասները՝ տեսանյութում