Ջերմաստիճանը կնվազի. որոշ ճանապարհներ փակ են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագածում առկա է ձնաբուք: Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհները փակ են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Հանրապետության տարածքում առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 27-28-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 2-ը կնվազի 5-8 աստիճանով: Երեւանում առաջիկա 3 օրը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ: Փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ: ԱԻՆ