A
A
Կամավոր մեկնել է ռազմի դաշտ (տեսանյութ)
Պատերազմներում հաղթանակները ձեռք են բերվում ոչ միայն հրամանատարների, այլև շարքային զինվորների բանիմացության ու նվիրվածության շնորհիվ։ Արիության մեդալի արժանացած Կապանցի Արթուր Ավետիսյանը այդ զինվորներից մեկն է։ 1993 թվականին Արթուրը դեռ անչափահաս էր, 6 ամիս ժամանակ ուներ մինչև բանակ զորակոչվելը, սակայն ինչպես ինքն է ասում՝ չէր համակերպվում այն մտքին, որ իր հասակակիցները կռվում են մարտի դաշտում, իսկ ինքը տանն է։ Նա կամավոր ներկայացել է համապատասխան մարմիններին և խնդրել, որ իրեն ուղարկեն ռազմի դաշտ։ Դիտեք ՍՈՍԻ ՀԸ տեսանյութը