Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես վարվեցին լրագրողների հետ թեզի պաշտպանության օրը. Ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
3e999c8262f3b01219566cfd29f41206

Երեւանի մամուլի ակումբը գերմանական «Դոյչե Վելլե Ակադեմիայի» աջակցությամբ կազմակերպում է խոսքի ազատությանը, տեղեկատվություն ստանալու իրավունքին, զանգվածային լրատվամիջոցների ինքնակարգավորմանը եւ լրագրողական էթիկային առնչվող մի շարք այլ խնդիրներին նվիրված հեռուստահաղորդումների շարք։ Նկարահանումներն իրականացվելու են «Ա1+» հեռուստաընկերության կողմից, Երեւանի Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48, Վերնիսաժի մոտ), 4 օր շարունակ, հունվարի 22-25-ը։ Բոլոր նկարահանումների ժամը նույնն է՝ 16.00-ից մինչեւ 18.00։ Հաղորդումներն իրենցից ներկայացնում են ԶԼՄ-ների Դիտորդ մարմնի բաց նիստեր, որոնց մասնակցելու են նաեւ խնդրով հետաքրքրվող քաղաքացիներ, լրագրողներ, փորձագետներ։ Այսօրվա թեման է՝ «Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը լրագրողների մասնակցության արգելքը»։