Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրերը հայտնի են

Սպորտ
sport-dahukavazq

2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, փետրվարի 9-ին նրանք հանդես կգան 15 +15 կմ մրցավազքում (սկիաթլոն): Երկու օր անց մեր երկու դահուկորդները ուժերը կփորձեն արագավազքում: Փետրվարի 14-ին նրանց սպասում է 15 կմ դասական ոճով մրցավազքը: Օլիմպիական խաղերի վերջին օրը, փետրվարի 23-ին, Սերգեյ Միքայելյանը կմասնակցի 50 կմ ազատ ոճի դահուկավազքին: Մեր միակ դահուկորդուհի Կատյա Գալստյանը փետրվարի 13-ին հանդես կգա 10 կմ դասական ոճի դահուկավազքում: Հայաստանը ներկայացնող ամերիկահայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին իր ունակությունները ցույց կտա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22-ին` հատուկ ոլորավայրէջքում: