Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակը ազդել է նաև ամուսնացողների վրա

Հասարակություն
2b45b9f883b60c3c03dabbeb24259247

Արարատի մարզի Մասիս քաղաքում այս տարվա սկզբից գրանցվել է 2 ամուսնություն։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մասիսի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի ավագ աշխատակից Լենա Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ ամուսնությունների գրանցման մասին դիմումներ շատ են ստացել, սակայն գրանցումները դեռ ուշանում են. «Ցրտերի պատճառով դիմողները չեն գալիս, որ իրենց ամուսնությունները գրանցեն»,- ասաց Պետրոսյանը և ավելացրեց, որ նաև Մասիս քաղաքը պատած մառախուղն է նաեւ պատճառը, որ ամուսնացողները չեն գալիս գրասենյակ։ Լենա Պետրոսյանը նշեց, որ տարեմուտի սկզբից գրանցվել է 50 ծնունդ և 39 մահվան դեպք։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի աշխատակցի խոսքով՝ 2013 թվականին Մասիսում գրանցվել է 433 ամուսնություն, 71 ամուսնալուծություն։ Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ անցյալ տարի Մասիսի տարածաշրջանում 994 ծնունդ է եղել, իսկ մահվան՝ 607 դեպք։ Ըստ Պետրոսյանի՝ Մասիսի տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին ծնունդների դեպքերը նվազել են, փոխարենն ավելացել են մահվան և ամուսնալուծությունների դեպքերը։