Կիվիրյանին սուտ մատնության մեջ չեն մեղադրի
Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի դեմ առաջադրված մեղադրանքներից մեկը` սուտ մատնության հոդվածն, այսօր հանվել է: «Սա հաղթանակ համարել չի կարելի, հաղթանակը կլինի նա, երբ իմ դեմ բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն: Այսօր որեւէ հիմնավորում չնշվեց մեղադրանքից հրաժարվելու համար»,- «Ա1+»-ին հայտնեց Արգիշտի Կիվիրյանը; Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Արգիշտի Կիվիրյանին Կոմիտաս 5-ի դեպքերի առիթով միանգամից մեղադրանք էր առաջադրել երկու հոդվածներով: Քաղաքացիական ակտիվիստի խոսքերով` այսօր նախաքննական մարմինը նաեւ պարզել է, որ ինքը իր խնամքին երեք տարեկան երեխան ունի եւ իր վրա տարածվում է համաներումը, սակայն վերջինս հրաժարվել է համաներումից; Վաղը նրան կրկին հրավիրել են ՀՔԾ` գործի նախաքննության ավարտի մասին տեղեկացնելու համար: Արգիշտի Կիվիրյանը մինչ օրս էլ շարունակում է պնդել, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել եւ դատարանում փորձելու է հասնել արդարության: .