Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկատողություններ՝ պետերին ու տնօրեններին

Հասարակություն
50fb3f404f9458f56648ae519fb7ea99

Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն: Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին: Զեկուցվել է, որ ներկայում մայրաքաղաքի բոլոր դպրոցները ջեռուցվում են, և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված՝ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ գրանցված դեպքերի մասով կազմվել է վարչական արձանագրություն: Զեկուցվել է, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն: Հատուկ ուշադրություն է դարձվել երեկոյան ժամերին երթուղիների պատշաճ սպասարկման իրականացմանը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի մասին հանրային իրազեկումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն