A
A
Թատերականում կհայտարարվի բաց մրցույթ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ռեկտորը կընտրվի Կրթության եւ գիտության նախարարության կողմից նախապես հայտարարված բաց մրցույթի միջոցով։ Մրցույթը դեռ չի հայտարարվել՝ հաշվի առնելով , որ ինստիտուտի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը վախճանվել է մի քանի օր առաջ։ Հիշեցնենք, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում և առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ: