Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

բերման են ենթարկվել Բաղրամյան 26-ի կողքով անցնելու համար

Քաղաքականություն
777ab646447c78471f0f1680a64289ef

http://jfhr.am/?ln=1&page_id=56&id_=29

«Հիմա մենք Արաբկիրի ոստիկանությունում ենք, փորձում ենք ընդամենը հասկանալ՝ ինչու են մեզ բերել այստեղ։ Ասում են՝ իրավունք չունեք քայլել Բաղրևամյան 26-ի մոտով",- մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց Արգիշտի Կիվիրյանը։

Քիչ առաջ ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, առանց որևէ հիմնավորման, բերման է ենթարկել Արգիշտի Կիվիրյանին, Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին և Նանե Մինասյանին։ Վերջիններս, նշելով կրակոտ դդումի հին հայկական տոնը, մի դդում էին բերել Բաղրամյան 26 և թողնելով այն դարպասների մոտ՝ շարունակել էին մայթով իջնել դեպի Օպերա։ Այդ ժամանակ, ոստիկանները, խախտելով ակտիվիստների ազատ տեղաշարժման իրավունքը, վերջիններիս քաշքշելով, շորերը պատռելով մտցրել են ոստիկանության մեքենան և տարել Արաբկիրի ոստիկանության բաժին։

«Հասել ենք նրան, որ Երևանում արգելվում է մայթով քայլելը։ Հայաստանում ստեղծվել է ոստիկանական դասական ռեժիմ, և այսօր ոստիկանը փորձում է ապօրինի կերպով բռնանալ ՀՀ քաղաքացու կամքին և իրավունքներին»,- Արաբկիրի ոստիկանությունից ահազանգեց և իրավիճակը մեկնաբանեց Արգիշտի Կիվիրյանը։