Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պոլիտեխնիկը կոլապսի շեմին է»

Հասարակություն
94e45cfa28f5965b9d72e0087a6e9801

Ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բուհը ֆինանսական կոլապսի շեմին է. «Համալսարանը գտնվում է քայքայման շեմին։ Այդ խնդիրը լուծելու համար ռեկտորն իջեցնում է աշխատավարձերի շեմը։ Դա իրականացվում է բարեփոխումների լոզունգի տակ՝ քողարկված ձեւով։ Բացի այդ, նվազեցվում է պրոֆեսորների թիվը»։ Ամբիոնի վարիչը տեղեկացրեց, որ անհրաժեշտ են համարում բուհի խորհրդի նիստի անցկացում։ Նաեւ ստորագրահավաք են իրականացնում և պատրաստվում են նամակով դիմել ԿԳ նախարարին՝ քննարկելով ռեկտորի պաշտոնանկության հարցը։

Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ չեն ընդունում ռեկտորի երեկվա առաջարկը՝ մշակել աշխատանքի հաշվարկման մեխանիզմներ, և ցանկանում են, որ աշխատավարձը բաշխվի նախկին ձեւով։

Այս ընթացքում ասուլիս տվեց նաեւ ռեկտոր Արա Ավետիսյանը։ Նա բնական է վերաբերվում պոլիտեխնիկի դասախոսների բարձրացրած աղմուկին, սակայն աընդունելի է համարում բողոքի կազմակերպման ձեւը։ 

Հարցին՝ հնարավո՞ր է պատժի անհնազանդ դասախոսներին՝ նշեց, որ նման բան չի լինի։ Դասախոսներից մեկի «դեսպոտ» որակման հետ համամիտ չէ։ 

Անդրադառնալով 150-ից ավելի կրճատվող հաստիքներին՝ Ավետիսյանը նշեց, որ շատ կուզի՝ բոլորը մնան, սակայն իսկապես հաստիքների ավելցուկ կա, եւ դասախոսների 70-75 տոկոսը մրցույթով չեն անցել, այլ ամեն տարի հրամանագրվում են։ Անդրադառնալով աշխատավարձերի իջեցմանը՝ նա հաստատեց, որ ավելի շատ իջել է, քան բարձրացել։