Ճարտարագիտական համալսարանում կրճատումներ են
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր, նախկին ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի շուրջ կրքերն էլ ավելի են շիկանում։
Դեռ հոկտեմբերի 4-ին ՀՊՃՀ-ի աշխատակազմը ստորագրահավաք էր կազմակերպել ռեկտորի դեմ՝բողոքելով նրա ՝արդեն աբսուրդի հասնող խստությունից ու համատարած կրճատումներից։
Երեկ ռեկտորը հեռուստաընկերություններից մեկի եթերում հավաստիացրել է, որ ինքն ընդամենը 4 հոգու է աշխատանքից ազատել, իսկ այսօր արդեն հրապարակվել է Արա Ավետիսյանի՝ դեռ օգոստոսի 29-ին բուհի 34 դասախոսի աշխատանքից ազատման մասին հրամանը։
«Ա1+»-ը փորձեց ռեկտորից ճշտել լուրերի իսկությունը, բայց հարցերը մնացին անպատասխան. «Ամսի 10-ին՝ 14։30, բոլորին հրավիրում եմ համալսարան, թող գան, կստանան բոլոր հարցերի պատասխանը, մեկնաբանելու ու ասելու ոչինչ չունեմ, ես 4 հոգու եմ ազատել և վերջ»,- վրդովված նշեց նա։
Ստորև ներկայացնում ենք հրամանը և աշխատանքից ազատվածների ցանկը, որ մեզ էլեկտրոնային փոստով տրամադրել է ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը.
ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 06-03-540/ԿԲ 29.08.2013 թ.
ՀՊՃՀ-Ի ՊՐՈՖԵՍՈՐԱ-ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111‑րդ հոդվածի 2‑րդ մասով և հիմք ընդունելով ծանուցումները'
Հրամայում եմ'
1. ՀՊՃՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի խումբ աշխատակիցներին ս.թ. օգոստոսի 31-ից ազատել աշխատանքից' համաձայն հավելվածի:
2. Հաշվապահությանը' կատարել վերջնահաշվարկ:
ՌԵԿՏՈՐ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հավելված ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 29-ի
թիվ 06-03-540/կբ հրամանի
1. Դավթյան Մելանյա Խաչատուրի դասատու Պատմության և քաղաքագիտության բաժին
2. Գևորգյան Աղասի Թորգոմի դոցենտ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի բաժին
3. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի դասախոս Փիլիսոփայության և սոցիոլոգիայի բաժին
4. Ասատրյան Օֆիկ Սամվելի դասատու Հայոց լեզվի և գրականության բաժին
5. Կույումջյան Սիրարփի Գրիգորի դասախոս Ռուսաց և օտար լեզուների բաժին
6. Վարդանյան Բելլա Անդրեյի դասախոս Ռուսաց և օտար լեզուների բաժին
7. Սահակյան Արամ Արտավազդի դոցենտ Ֆիզիկայի ամբիոն
8. Քարամյան Շամիրամ Տոնականի դասախոս Բնապահպանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն
9. Սարգսյան Կառլեն Հարությունի պրոֆեսոր Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաների և սարքավորումների ամբիոն
10. Նազարյան Էռնեստ Աղաջանի դոցենտ Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոն
11. Ստեփանյան Արման Գրիգորի ասիստենտ «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1» ամբիոն
12. Վիրաբյան Ռոլֆ Մենթորի դասախոս «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1» ամբիոն
13. Բաղրամյան Գարեգին Քաջիկի ասիստենտ «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1» ամբիոն
14. Մովսիսյան Արտակ Եգորի ասիստենտ Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
15. Թաթիկյան Սուրեն Շահենի ասիստենտ Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
16. Ավագյան Արկադի Կարապետի դոցենտ Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոն
17. Առաքելյան Արամ Հմայակի պրոֆեսոր Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոն
18. Ղազարյան Էդուարդ Արտաշեսի դոցենտ Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոն
19. Պողոսյան Էդուարդ Մովսեսի պրոֆեսոր Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն
20. Թումասյան Քրիստինե Կարապետի ասիստենտ Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն
21. Ասատրյան Դավիթ Գեղամի պրոֆեսոր Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն
22. Հակոբյան Անուշ Նիկոլայի դասախոս Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն
23. Շաղգամյան Սամվել Սեդրակի դոցենտ Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն
24. Ավագյան Տիգրան Արամի ասիստենտ Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն
25. Սարգսյան Մարիամ Սարգսի դասատու Կապի համակարգերի ամբիոն
26. Համբարձումյան Իսմենե Ռոմիկի դասախոս «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-2» ամբիոն
27. Բաղդասարյան Արամ Թորգոմի ասիստենտ Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
28. Մանուկյան Ռազմիկ Աղասիի դոցենտ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն
29. Հովսեփյան Արմեն Հովհաննեսի դոցենտ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն
30. Սահակյան Կառլեն Վարդի դասախոս Վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոն
31. Օհանյան Վազգեն Հովսեփի դոցենտ Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման ամբիոն
32. Սահարյան Վլադիմիր Սուրենի դասախոս Օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոն
33. Գասպարյան Քնարիկ Էդուարդի դասախոս Օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոն
34. Դաշտոյան Ռոբերտ Վարդանի ասիստենտ Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն
ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան
08.10.2013թ