«ԱԱԾ և Դատախազությունը իշխանություն չեն» (տեսանյութ)
«Ոչ ԱԱԾ, ոչ էլ Դատախազությունը իրավական տեսանկյունից իրավունք չի անդրադառնալ այն գործին, որը գտնվում է դատարանում»,-անդրադառնալով Վարդան Օսկանյանի նկատմամբ ՝ ԱԱԾ կողմից քրեկան հետապնդումը դադարեցնելու որոշմանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Եթե գործը դատարանում է, գործի տերը դատարանն է, վերջ։ Դա է ընդունված կարգը, որովհետև ԱԱԾ իշխանություն չէ, դատախազությունը իշխանություն չէ, այ դատարանն է իշխանություն, իսկ որոշումները կայացնում են իշխանությունները»-նշեց ԱԻՄ նախագահը։
Պարույր Հայրիկյանն այսօր խոսեց նաև տրասպորտի թանկացման և քաղաքացիական ընդվզման մասին։
«Աննախադեպ քաղաքացիական գործնականություն է դրսևորվում՝ փոխադրամիջոցների սակագնի փոփոխման հետ կապված։ Ես դա դրական երևույթ եմ համարում։ Այս ընդհանրական ընդվզումը քաղաքացիների ինքնորոշոման դրսևորում է»,-ասաց Պարույր Հայրիկյանը, հավելելով, որ սա ընդամենը հետևանք է։
«Իշխանությունները կարող են նաև խաղեր տալ։ 120 բարձրացնելու համար, բարձրացնում են նախապես 150, ասում են՝ գիտեք ինչ կա, մենք մեր ժողովրդին շատ ենք սիրում, դրա համար որոշեցինք բարձրացնել 120»։
Ի դեպ, գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գործը դեռ դատարան չի ուղարկվել. նախաքնոնւթյան փուլում էր։