Հերմինե Նաղդալյանը «Նաիրիտ»-ի և օֆշորի մասին (տեսանյութ)
Արդոյք ՀՀԿ-ն գործադիր նիստում համարժեք գնահատական կտա իր կուսակից, վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ծավալվող աղմկահարույց հարցերին:
Տիկին Նաղդալյանն բամբասանք է համարում վարչապետի անունը օֆշորային սկանդալի հետ կապելը: Նա խորհուրդ է տալիս, որ այս աղմուկի պատճառները գտնել ապացույցներով եւ ոչ թե ինտրինգներ որոնել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ չի հասցրել հարթնել օֆշորյաին սկանդալը, երբ նրա անունը կրկին հիշատակեցին «Նաիրիտ» գործարանի հետ կապված: Վարչապետի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, ով «Նաիրիտ»-ի փոխտնօրենն է հրաժարական տվեց եւ շրջանառվող լուրերի համաձայն գործարանը շուտով կճանաչվի սնանկ եւ կվաճառվի որպես մետաղի ջարդոն:
«Որեւէ մեկի սպասումն առ այն, որ հանրապետության այս կամ այն գույքը, կամ սեփականությունը գրոշներով վաճառվի, ուզում եմ, այն գլխից, բոլորին հիասթափեցնել, նման բան չի կարող լինել»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը շտապեց հանգստացնել՝ Կառավարությունն անպայման կունենա ադեկվատ գնահատականներ ու լուծումներ` «Նաիրիտ»-ի առողջացման համար:
Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության առաջարկին ` «Նաիրիտ»-ի խնդրով ԱԺ ժամանականավոր հանձնաժողով ստեղծելու մասին, Հերմինե Նաղդալյանը այն, անիմաստ է համարում: