Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանը նախազգուշացնում է (տեսանյութ)

Քաղաքականություն
a25f1c84957323e380133f0a3b5a0a30

«Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը մեզ պատերազմով սպառնացող Ադրբեջանին զենք է վաճառում,այսինքն յուրաքանչյուր հայ քաղաքացուն սպանելու համար 500 դոլլարի չափով զենք է տրամադրվում Ադրբեջանին»,-այս ահազանգով լրագրողների հետ հանդիպմանը իր խոսքը սկսեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանին զենք վաճառելու փաստից ավելի անհագստացնում է մեր անտարբերությունը:

ԱԻՄ առաջնորդը կոչ է անում վերանայել մեր պատմությունը ու տեսնել, թե ինչքան ենք մենք տուժել իմպերալիստական Ռուսաստանի վարած քաղաքականությունից:

«Մենք կորցրել ենք պատմական հիշողությունը :Մեզ լուրջ վտանգ է սպասվում,բայց մենք լուռ ենք ու չենք ընդվզում, մինչդեռ շատ բան հաճախ մեզնից կախված լինում»,-նշեց նա:

Պարույր Հայրիկյանը խոսքը ավարտեց իր մասին պատմական ակնարկ անելով .

«Ես իմ ամբողջ կյանքում զբաղվել եմ նախազգուշացնելով ու անհնարին ու հնարավոր դարձնելու ճանապարհներ նախանշելով: Ես չեմ առաջարկում հակառուսաստանյան հիստերիայի մեջ ընկնել,չնայած դա էլ հիմա քիչ,պետք է սթափվել»,-եզրափակեց նա:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանը արգելեց թեմայից դուրս հարցեր տալ, այնուամենայնիվ անդրադառնալով իր դեմ կատարված մահափորձին`հերթական անգամ նշեց.«Իմպերիալիստական Ռուսաստանը մշտապես հետապնդել է ինձ»: