Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ ազատ Շմայս են ասում» (տեսանյութ)

Քաղաքականություն
a8285bcc244ac8659d11f498832b9e25

Էջմիածնեցի հանրապետական Առաքել Մովիսյանն Ազգային Ժողովի ամենահպարտ պատգամավորն է. «Մի հատ ոտս խփում եմ գետնին, իմ ժողովուրդն իմ կողքին է կանգնում»։

Ցանկացած ընտանիք ցանկացած սոցիալական խնդրով կարող է դիմել Ազգային Ժողովի պատգամավորին, թեպետ ինքը փող չունի, ընկերներն են գումար տալիս։ Իր բարեգործությունների մասին նա առաջին անգամ է խոսում. «Թե չէ, ամեն մեկը, մի եսիմ, փսլնքոտ բան ա անում, հելնում են աշխարհում ցույց են տալիս եսիմ ինչ են անում»։

Պարոն Մովսիսյանը արտագաղթի համար մեղադրում է բոլորին, իր խնամակալության տակ եղած գյուղերից, նրա բառերով, ոչ մի մարդ չի արտագաղթել։
«Ես հլը, մի մոռացեք, համամասնականով եմ պատգամավոր, կարայի ձեռքերս լվանայի, մնացածի նման աջս քաշեի»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը։

Մարդկանց բարոյական կերպարն էլ դուր չի գալիս Առաքել Մովսիսյանին, ինչերի են ընդունակ մարդիկ հանուն պաշտոնական առաջխաղացման

«Մեկը պաշտոնի հմար ընգերոջ տակն ա քանդում, մեկը պաշտոնի համար ախպորն ա հանում քցում դուրս»,- ասում է նա։

Բոլորը պետք է համախմբվեն Սերժ Սարգսյանի կողքին, հատկապես ընդդիմությունը-կոչ է անում հանրապետական պատգամավորը։ Հերիք է արտագաղթից խոսեն. «Պանիկա են անում, որ իբր արտագաղթ շատ է։ Իրանց ասածի մի տոկոսն ա էթում։ Կան անտերներ, որ էթում մնում են, հիմա իրանց համար ստեղ էլ, ընդեղ էլ մի փոր հաց ա, որտեղ ըլնի, մնում ա, հո իրանց հետեւից չենք վազելու»։

Ի դեպ, պատգամավորին խորթ չեն նաեւ մետաֆիզիկական թեմաները, նա հարուստներին հիշեցնում է, որ մահ եւ դատաստան կա, թող առատաձեռն լինեն եւ բարի անուն թողնեն. «Ով պտի ասի բարի քյալա, այ էսօր վազան հետեւիցդ, թաղում եկան, ճոխ թաղում արին, ճոխ հարսնիք արին, վա՞ղը...»։
Հանրապետական պատգամավորն այսօր հաճույքով կհրաժարվեր խորհրդարանական գործունեւությունից, ժողովուրդն է մեղք, այնքան հարազատ են իրեն

«Էսքան երեխուց մինչեւ էսքանն ինձ ազատ Շմայս ա ասում, ազատ լյուբոյ հարցով դիմում են եւ կանայք եւ տղամարդիկ»,-ասաց նա։