Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տո, դու ո՞վ ես» (տեսանյութ)

Քաղաքականություն
4f71d01e083df739739a9a7ca9dbbf91

Երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից սկսեց իր ելույթը, նրա հասցեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սկսեց ռեպլիկներ ասել. «Տո դու ով ես, քեզնից ինչ ես ներկայացնում, որ մարդկանց պիտակավորում ես»:

Իսկ Լեւոն Զուրաբյանը հասցրել էր ընդամենն ասել, որ ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում ՀՀԿ առանցքային պատգամավորներ, որոնք, թեեւ ՀՀ Սահմանդրությամբ արգելված է, սակայն պատգամավոր լինելով հանդերձ միաժամանակ զբաղվում են բիզնեսով:

Գալուստ Սահակյանի ռեպլիկներից վրդովված՝ Լեւոն Զուրաբյանը հորդորեց Հովիկ Աբրահամյանին կոռեկտության կոչ անել իրենց խմբակցության պատգամավորներին:

«Հորդորով դիմում եմ բոլոր պատգամավորներին՝ միմյանց նկատմամբ լինել հարգանքով: Կարծես թե մի վատ ավանդույթ է ձեւավորվում այստեղ, որ անհիմն մեղադրանքներ են ներկայացվում միմյանց նկատմամբ ու փորձում են սրա-նրա վրա ցեխ շպրտելով իրենց կարեւորել»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: