A
A
Արջի տերը Գագիկ Հարությունյանը չի
ՍԴ մամլո ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանն այսօր Ֆեյսբուքում անդրադարձել է կայքերի այն հրապարակմանը, որ թ օրերսս Կոտայքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներին ահաբեկած արջը պատկանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:
«Տեղեկացնում եմ, որ Գ. Հարությունյանը երբեւէ վայրի կենդանի չի պահել ու չի պահում, եւ տարածված տեղեկատվությունը կատարյալ անհեթեթություն է: Ցավում ենք, տեղեկություններ ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքի յուրովի ընկալմամբ պայմանավորված նյութ հրապարակելու առնչությամբ և ակնկալում, որ հետայսու լրատվամիջոցի խմբագրությունների գործունեությունը համահունչ կլինի ժողովրդավարության սկզբունքներին: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է հերքում, որն էլ ակնկալում ենք»,-գրել է նա։