«Ցուլի տակ հորթ մի փնտրեք» (տեսանյութ)
«Դիլիջանի միջազգային դպրոցի» վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով: Նա հայտարարեց, որ այս նախագծի շուրջ այսօրվա քննարկումները իրեն հիշեցում են հանրահայտ «Հեքիաթն է կանչում» հաղորդումը. «Անհավանական տարբերակներ ենք լսում: Իմ տպավորությամբ՝ մեր գործընկերները մրցակցության մեջ են, թե ով ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատու հեքիաթները»:
Նա անթույլատրելի համարեց նման անտրամաբանական կարծիքների արտահայտումը ԱԺ ամբիոնից. «Իրականում տեղի է ունենում այն, ինչ գրված է մեր նախընտրական ծրագրում, որ ՀՀ-ն դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն ու խրախուսվեն արտաքին ներդրումները: Սա աննախադեպ գիտակրթական ծրագիր է: Եվ, ի վերջո, ցուլի տակ հորթ մի փնտրեք»:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, որ «իրենք այս նախագիծը պետք է պաշտպանեն հայտնի ու ոչ հայտնի մուտիլովոչնի հարձակումներից»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկությամբ այսօր եւս ԱԺ արտահերթ նիստը կընթանա առանց ընդմիջումների: