Պարույր Հայրիկանը հայտնեց իր վրա կրակողի անունը (տեսանյութ)
Պարույր Հայրիկյանի վրա կրակողը Խաչատուր Պողոսյանն է։
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս, ասաց նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը։
Նա նաև նշեց, որ իր, ինչպես նաև իր վրա կրակողի՝ Խաչատուր Պողոսյանի բախտը բերել է։
«Եթե մահափորձն իրականացներ՝ նրա խղճին մեծ բեռ էր կախված լինելու։ Շատ ուրախ եմ, որ Խաչատուր Պողոսյանը չկարողացավ մահափորձն ավարտին հասցնել»,-իր ցուցմունքում նշեց Պարույր Հայրիկյանը, որը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր մահափորձը ռուսական ուժերի գործն է։
Պարույր Հայրիկյանն իր ցուցմունքում նշեց, որ հանցագործութունն ունի պատվիրատու և կատարող, սակայն չի կարող ասել՝մյուս ամբաստանյալները պատվերի հետ առնչություն ունեցել են, թե՝ ոչ։
Նախագահի նախկին թեկնածուն նշեց նաև, որ իրենց զարմացրել է ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունը, որ իր մեքենան ավելի թանկ արժե, քան Հայրիկյանի կյանքը։