Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Խաչատրյան. Ի՞նչ կանեիր (տեսանյութ)

Քաղաքականություն
4f9c5cdb0dc18277e0dc8eeab5deff33

« «Ինչպես լսեցիք, զինվորական դատախազն էլ ասեց՝ տանս վրա զինված ավազակային հարձակում ա տեղի ունեցել: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է... դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»,- այսօր 168.am-ի հարցին ի պատասխան ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը,ով Երեւանում էլ։

Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում մարզպետը մի քանի հոգու հետ հարց էր քննարկում, սակայն համաձայնվել է պատասխանել լրագրողի հարցին,  եթե անջատեն տեսախցիկը:

Մյուս հարցերին նա չի պատասխանել։ 

 Ի դեպ, այսօր ավելի վաղ Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյան ասել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում, տեղի է ունեցել զինված հարձակում, նա չի մասնակցել փոխհրաձգությանը, եւ այդ ամենը պարզվել է տեսաձայնագրություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով