Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպաները պետք է զբաղվեն բիզնեսով»

Քաղաքականություն
5ea7e1b2673263426b0805f3538026cc

Անկախության գնահատականը, անկախ կառավարող կամ ընդդիմադիր գործունեություն ծավալող կուսակցություններից, պետք է լինի բարոյականության լայն չափանիշների օգտագործմամբ. այսօր լրագրողների հետ հանդիմանը ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ առաջին հանրապետության եւ արցախյան ազատամարտի մայիսյան հերոսամարտերին, նա նշեց. «Առանց գաղափարի՝ բանակը զուրկ է, բայց բանակում կուսակցականությունը տարածելը դա դավաճանություն է»:

Գեներալ-մայորը համոզված է, որ բանակի մարտունակությունը չի չափվում ունեցած զինամթերքով, այլ կապված է զորակոչային, տնտեսական եւ դաշնակցային պոտենցիալով:

Նա անդրադարձավ նաեւ սպաների ու ազատամարտիկների թոշակներին, աշխատավարձերին:

«Ցածր է սպաների աշխատավարձը: Մենք նույն մակարդակի աշխատավարձ ունենք, ինչ որ 1995-ին ունեինք:Սպաները, ազատամարտիկները, որոնք մինչեւ 45-50 տարեկանից անցել են թոշակի, նրանց դրամական բավարարումը 30 հազար, կամ 40 հազար դրամ է, որը սոցիալական զամբյուղը չի բավարարում»,-ասում է Պետրոսյանը:

Նա կարծում է, որ այստեղ բարոյական խնդիր էլ կա եւ սպաների աշխատավարձը պետք է պարբերաբար բարձրանա:

«Գտնվելով զինվորական ծառայության մեջ, զինծառայողը իրավունք չունի զբաղվելու նաեւ բիզնեսով,իսկ բիզնեսով այսօր բոլորը պետք է զբաղվեն, որ իրենց ընտանիքը պահեն»,-հավելում է Պետրոսյանը: