Պատգամավորն այլեւս անցանկալի անձ չէ (տեսանյութ)
Հայ-վրացական հարաբերությունները խոսքից անցել են գործի,- կարծում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Դրական փոփոխություննեը պարոն Թորոսյանը կապում է «Վրացական երազանք» դաշինքի եւ նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլու իշխանության գալու հետ:
«Սահակաշվիլու իշխանությունները ամբողջ Վրաստանը դրել էին թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ եւ բնական էր, որ մենք այդ եռանկյունու մեջ չէինք կարող տեղ ունենալ»,-ասում է նա։
Միխեիլ Սահակաշվիլի իշխանության օրոք ջավախահայ Շիրակ Թորոսյանին համարեցին «պերսոնա նոն գրադա»` անցանկալի անձ էր եւ նրա մուտք Վրաստան արգելվեց; Բիձինա Իվանիշվիլու` իշխանության գալուց հետո նա արդեն կարողանում է ազատ ելումուտ անել հայրենի Ջավախք.
Այն, որ վրացական նոր իշխանություններն ավելի հայամետ ու հայասեր են, նկատել է նաեւ վրացագետ Ջոնի Մելիքյանը; Փոփոխությունները, թեեւ, սահմանափակ են, սակայն վրացագետը համարում է հուսադրող. «Միտում կա, որ այդ հարաբերությունները կարող են ստրատեգիական հարաբերությունների գնալ: Այդ ամենը ջանքեր է պահանջում երկու կողմերից եւ պատրաստակամություն, այսօրվա դրությամբ հայտարարություններ են արվում վրացական կողմից, դեռեւս սահմանափակ են նրանց ջանքերը, քանի որ նախագահ Սահակաշվիլին իշխանության ղեկին է եւ մինչեւ հոկտեմբեր այդ ամենը պետք է շատ թե քիչ ձգվի, եւ ոչ մի ռեալ փոփոխություն չի լինելու»:
Վրացագետի կարծիքով` ՀՀ իշխանությունները դեռեւս պասիվ են արձագանքում Վրաստանի տարաբնույթ առաջարկներին, սակայն նախաձեռնող լինելու դեպքում, արդյունքները շոշափելի կլինեն։