Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը խորհրդակցում է Ն. Փաշինյանի հե՞տ (տեսանյութ)

Քաղաքականություն
399697632a074bebb8a5bf1216e79df7

ԱԺ առաջին նիստից հետո ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ձեռքով բարեւեց նրան, եւ սկսեցին միասին մոտ 10 րոպե ինչ-որ բան քննարկել: Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո պարոն Փաշինյանը լրագրողներին մեկնաբանեց, որ վարչապետը դիմել էր իրեն ընդհանուր՝ ՀՀ հետագա զարգացմանը վերաբերող կոնցեպտուալ հարցերով:

«Դա ավելի շատ տեսական ոլորտին է վերաբերում: Մի քիչ փիլիսոփայական հարթության վրա Տիգրան Սարգսյանը շեշտադրումներ արեց եւ ասաց, որ այդ հարցերի շուրջ շատ հետաքրքիր կլինի իմ տեսակետը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ավելի մանրամասն քննարկման համար նորից հանդիպման անհրաժեշտություն ինքն այլեւս չի տեսնում:

Նա նաեւ նշեց, որ վարչապետի հարցերը վերաբերում էին հասարակական
հարաբերությունների որոշակի ձեւերին, մակարդակներին, այդ թվում, թե
ինչպես են իրենք պատկերացնում առկա հասարակական ճգնաժամի հաղթահարումը եւ տեսականորեն ինչ տրամաբանության մեջ դա պետք է լինի. «Ես որեւէ բան նրան չեմ ասել, ես ընդամենը լսել եմ:

Առաջադրված հարցերը շատ լայն շրջանակ էին ընդգրկում եւ այո-ոչ ենթադրող հացեր չէին, այլ դրանց շուրջ բոլորս էլ
մտածում ենք՝ անկախ նրանից այդ մասին որեւէ մեկը հարցադրում անում է, թե
ոչ»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ՝ ՀԱԿ-ի, եւ մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած իր տարաձայնություններին: Մանրամասները քիչ հետո՝ տեսանյութում: