Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանում պահանջեցին Հայրիկյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
a3ff72534e65f8cbdedcce2b13402bdc

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն արդեն երեք օր է վերադարձել է հայրենիք և անցնում է համալիր բուժզննում ։ Այսօր Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը՝ Լևոն Բարսեղյանը։

Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը։ Նա մեղադրվում է հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեջ։

Վարդան Սեդրակյանը դատարանում հայտարարեց, որ իրեն հայտնի չէ մեղադրանքի հիմքը և նշեց, որ բոլոր ամբաստանյալները, այդ թվում՝ ինքը, պետք է դատահոգեբուժական և նարկոլոգիական փորձաքննություն անցնեն։ Նրա խոսքերով կրակողը՝ Խաչատուր Պողոսյանը, մեկ անգամ դատապարտվել է թմրանյութեր օգտագործելու համար, ինչը խոստովանեց նաև Խաչատուր Պողոսյանը։

Մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպանը Գայանե Գալոյանը, նշեց, որ առաջինը փորձաքննություն պետք է ենթարկվի Վարդան Սաեդրակյանը, քմծիծաղեց և նստեց։

Ի դեպ, այսօր գործով անցնող կրակողը՝ Խաչատուր Պողոսյանը նոր պաշտպան ուներ։ Հանրային պաշտպան Լյուդվիկ Ավբետիսյանն այսօր դատարանին միջնորդեց, որ նիստերին ներկա լինի նաև տուժողը՝ Պարույր Հայրիկյանը, քանի որ նրա ներկայությունը պարտադիր է։ Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել հենց Պարույր Հայրիկյանին կրակելու մեջ։

Այս պահին հայտարարվել է ընդմիջում և տուժողի ներկայացուցիչը փորձում է պարզել՝ արդյոք հնարավոր է Պարույր Հայրիկյանի մասնակցությունը հաջորդ դատական նիստերին։

Վարդան Սեդրակյանի տրամադրությունն, ինչպես նախորդ նիստի ժամանակ, այսօր էլ շատ բարձր էր։

Սկսվեց վկանների հարցաքննությունը. առաջինը Կարինե Էլչակյանն էր, ով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի զոքանչն է։ Նա նշեց, որ իր փեսան նման բան չէր կարող անել եւ նրան ուղղորդել, խնդրել կամ պարտադրել է Վարդան Սեդրակյանը։ Ըստ նրա՝ ամբաստանյալը չի ճանաչել Պարույր Հայրիկյանին եւ չէր կարող կրակել նրա ուղղությամբ։